Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ամբողջ աշխարհի հրեաներին շնորհավորել Է նրանց Նոր տարվա (սկսվել Է սեպտեմբերի 13-ի երեկոյան եւ տոնվում Է երկու օր) կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտնել Է «Պրես-ՏՎ» իրանական հեռուստաալիքը:

 

«Թող որ Աբրահամյան մեր կրոնների ընդհանուր արմատները ծառայեն փոխադարձ հարգանքի խորացմանը, խաղաղությանն ու փոխըմբռնմանը»,-Համացանցի իր Էջում գրել Է Իրանի նախագահը՝ հիշեցնելով մուսուլմանների եւ հրեաների ընդհանուր կրոնական արմատների մասին:

 

Ուղերձն ավարտվում Է իվրիտով գրված արտահայտությամբ, որը թարգմանաբար նշանակում Է «Թող որ լավ տարի լինի»:

 

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, որոնք այսօր ներկայացրել Է «Պրես-ՏՎ» հեռուստաալիքը, ներկայում Իրանում բնակվում Է 9 հազար հրեա՝ հիմնականում Թեհրան, Սպահան եւ Շիրազ քաղաքներում: Գործող Սահմանադրությանը համապատասխան, իրանցի հրեաները մեկ տեղ ունեն Մեջլիսում (խորհրդարանում), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: