Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է իրանական Farsnews գործակալությունը:

 

Իր շնորհավորական ուղերձում Ջահանգիրին հույս է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում Իրանի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն բոլոր ոլորտներում:

 

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Միջկառավարական և միջգերատեսչական տասնյակ փաստաթղթերով կարգավորվում են հարաբերությունները ՀՀ և ԻԻՀ նախարարությունների, պետական այլ կառույցների միջև: Հաճախակի են տարբեր մակարդակի փոխայց ելությունները: