Մենք այս պահին ունենք նախնական հաստատված 21 անձի վերաբերյալ տվյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Վարդանյանի խոսքերով, տվյալներն անընդհատ փոփոխվում են. «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում դատարան, որպեսզի կիրառվի հատուկ միջոց և Ադրբեջանին պարտավորեցվի ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաև ապահովել հայ ռազմագերիների նկատմամբ բոլոր մարդասիրական նորմերի պահպանումը՝ չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բժշկական օգնություն:

Այս պահի դրությամբ ունենք 21 անձի վերաբերյալ տվյալ:

Կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են գտնվում։ Կա ևս երկու անձի վերաբերյալ տվյալներ, որոնք ճշգրտվում են»,-ասաց նա: