Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ի սահմաններում: Թշնամական հրթիռն ամբողջությամբ ավերել է առանձնատունը: Եղբայրներն այցելել էին 80-ամյա տատին, որն անկողնային հիվանդ է եղել: Առավոտյան «Արմենպրես»-ի թղթակցի նկարահանման պահին փրկարարները դեռևս շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքերը: