Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են «Սմերչ» հրթիռներ»,-նշում են ԱԻ ՊԾ-ից: