Շուրջ 2 օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Այսօր և երեկ գիշեր բավականին ինտենսիվ էին Շուշի տանող ճանապարհներին և մերձակայքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Եթե 1992 թ. մայիսի 8-ը նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, այս օրերը կնշվեն Շուշիի պահպանման օր»,- նշեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ գյոռբագյոռ ռազմագործողությունը շարունակվում է:
«Այսօր մեր հրետանին, հետևակը և այլ ստորաբաժանումները հրաշքներ են գործել: Թշնամուց տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են թողնվել»,- ասաց նա։