Հայաստանում կարճատև անձրևային օրերին հաջորդելու են արևն ու պայծառ եղանակը: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին դեռ արևը վայելելու հնարավորություն կունենանք: «Վաղվանից 5 օր նորից արև»,-, գրել է Գագիկ Սուրենյանը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։