Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Ինչպես ընդդիմադիր, այնպես էլ անկուսակցական պատգամավորները պահանջում են Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Ավելի վաղ Ալբայրաքը խոսել էր դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման մասին:
«Թուրքիան գործ չունի դոլարի հետ, եթե տոկոսադրույքը բարձրացնենք, արժույթը կընկնի, բայց դա մեր խնդիրը չէ»,- նշել էր նա: Ելույթից հետո հասարակական տրամադրությունները ավելի են բորբոքվել: Համացանցում տարածվել են ծաղրանկարներ՝ «Փեսան սպանեց տնտեսությունը» վերնագրով:
«Տնտեսությունում հրդեհ կա: Խնդիր կա մեքենայի շարժիչի հետ, դուք միայն անվադողն եք փոխել ու ուզում եք այն շարժվի: Այս հիանալի երկիրը հասցրել եք խղճալի վիճակի»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն: