Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին և ևս մի քանի հոգու:
Նշենք, որ դրանից րոպեներ անց մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ասուլիսից առաջ ՀՅԴ գրասենյակ եկան ԱԱԾ աշխատակիցները և բերման ենթարկեցին մի քանի հոգու. «Ինչպես տեսնում եք քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Քաղբանտարկյալներ մենք ունենք արդեն երեկվանից, որովհետև դեռ հանրահավաքը չսկսած արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը»: