Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի զոհերի թիվը 4700-ից ավելին չէ, ըստ նրա, այդ թիվը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից «սբրոս» էր։
«Դա ֆլեշմոբ է եղել մեկ օգտատիրոջ կողմից։ Փաստացի ես խոսում եմ մեր այն զոհված զինծառայողների դիերի մասին, որոնց մեր դատաբժշկական փորձաքննությունը փորձաքննել է, այսինքն՝ դա ծանր պրոցեդուրա է, որն ամեն կոնկրետ դիակի հետ արվում է։ Երեկ երեկոյան այդ թիվը 2425 է եղել, իսկ չճանաչված դիերի թիվը 250-ն է»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ թվերի մասով հարաբերականորեն կայունություն կա, սակայն հիվանդանոցներում գտնվող անձինք, որոնց կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, բավականին երկար են բուժվում, և պետք է շաբաթներ անցնեն, որպեսզի հիվանդանոցային օղակում թերբեռնվածություն լինի։
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների թիվը հասնում է 4750-ի։