SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Նոր-Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ Նաիրա Մ.-ն և հայտնել, որ իր տատիկին՝ իր տանը բռնաբարել են: Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ինտերնետային կապի տեսուչ ներկայացած, Երևանի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Խ.-ն, խաբեությամբ մտել է Նաիրա Մ.-ի տատիկի տուն և բռնություն գործադրելով, սեռական հարաբերություներ է ունեցել 83-ամյա Հ.Հ.-ի հետ: Նոր-Նորքի ոստիկանները հայտնաբերել են Ռաֆիկ Խ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ էլ հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է: Փաստի առթիվ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կասկածյալ Ռաֆիկ Խ.-ն աշխատում է Երևանի թաղապետարաններից մեկում: