Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

 

Ժամը 03։30-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որկանչով մեկնել են Ջրավազանի փողոց, որտեղ մայթեզրին հայտնաբերել են մահացած տղամարդու դի։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 1/25 շենքի 15 բնակարանի բնակիչ, 34-ամյա Ռոման Պողոսյանը։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա վնասվածքներ է ստացել ծոծրակային մասում։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն շենքի 19 բնակարանի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Խանդամիրյանը, ով այս պահին գտնվում է ոստիկանության Թումանյանի բաժնում։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 Մանրամասն՝ shamshyan.com կայքում: