Այս գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել աշխատակցին՝ 38 տարեկան տղամարդուն։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախ ահազանգ է ստացվել շտապօգնության կայանից, որ «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքում՝ գծերի վրա, հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ հետո պարզվել է, որ նա վրաերթի է ենթարկվել։
ՀՀ քննչական կոմիտեից, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, հաստատեցին, որ նման ահազանգ ստացվել է։
«Նախնական տվյալների համաձայն՝ ժ.00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»,- նշեցին կոմիտեից։
Կատարվում է քննություն: