«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկ փողոցների խաչմերուկում սեպտեմբերի 27-ին' ժամը 00.10-ին, վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: