Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի ու մշակութային վայրերի պահպանման հարցը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ ռուսական կողմի աշխատանքի մի մասն է: Այս մասին այսօր' նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Eadaily.com-ը:

Զախարովան շեշտել է' տվյալ հարցին ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս: «Այն հատուկ նշանակություն ունի, նաև գտնվում է կողմերի հետ մեր շփումների օրակարգում»,- հավելել է Զախարովան: