«Այսօր հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, հարցաքննվել եմ և վերադարձել տուն»,- այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Ինչպես, ավելի վաղ հայտնել էինք այսօրվա ասուլիսից հետո գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին հրավիրել էին ՀՔԾ՝ հարցաքննություն տալու:
Հարցաքննության վերաբերյալ Մովսես Հակոբյանը մանրամասներ չհայտնեց: