Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի (Ակնա) շրջան:
«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության՝ նոյեմբերի 20-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի շրջան», - նշվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: