Այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ գիշերը ադրբեջանական մեքենաներ են մտել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղ, որտեղ հայ բնակիչներ են եղել, ովքեր խուճապահար փախչել են հարևան Ավդալ գյուղ:
Լուրեր.com-ը տեղեկությունը փորձեց ճշտել ՊՆ լրատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանից: Վերջինս փոխանցեց, որ Վազգենաշեն գյուղը գտնվում է Աղդամի շրջանում, որը, ըստ ստորագված փաստաթղթի, մի շարք շրջանների հետ անցնում է Ադրբեջանի վերահսկղության ներքո, ինչը, փաստորեն, երեկ գիշեր տեղի է ունեցել:
Իսկ, թե ինչ է երեկ գիշեր տեղի ունեցել Վազգենաշեն գյուղում, Ալթունյանը նշեց, որ հստակ տեղեկություն ՊՆ-ն այս պահին չունի, մանրամասները փորձում են ճշտել: