ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, որոնք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։
Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»։