Ադրբեջանում քանի օր է թալիշների կողմից չեն դադարում հակակառավարական ցույցերը: Թալիշաբնակ Լենքորանի շրջանի Օսակուչա գյուղի բնակիչ, ազգությամբ թալիշ Ֆարաջով Աֆլաթունի մահը, ով, զոհվել է պատերազմի ժամանակ, իշխանությունները ներայացրել են որպես ավտովթար: Սակայն այն բանից հետո, երբ հարազատները բացել են նրա դագաղը, մարմնի վրա հայտնաբերել են գնդակի հետքեր: Դրանից հետո գյուղում սկսվել են բողոքի ցույցեր: Ոստիկանության ուժերը չեն կարողացել դադարեցնել դրանք: Այս միջադեպից հետո պետական պաշտոնյաները ժամանել են գյուղ ու ներողություն խնդրել ընտանիքից՝ խոստանալով, որԱֆլաթունին կտան նահատակի կարգավիճակ:
Նշենք, որ Ադրբեջանի կառավարությունը դեռևս չի հրապարակել պատերազմում զոհված զինծառայողների ցուցակը: Թալիշ ակտիվիստները կարծում են, որ զոհերի մեծ մասը եղել են են Թալիշ նահանգից, և այդ պատճառով կառավարությունը թաքցնում է մահվան դեպքերը: Այսօրվա միջադեպը կասկածներ է հարուցում նաև այն մասին, որ կառավարությունը փորձում է կրճատել Թալիշից նահատակների թիվը: