Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով երկար ամիսներ կալանքի տակ էր պահվում Բաքվում, Ադրբեջանից արտահանձնվելուց հետո շարունակում է բացահայտումներ անել այդ երկրում առկա կարգերի և տիրող վարչակարգի վերաբերյալ:
Լապշինը հրապարակել է ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանի կողմից իրեն ուղղված դատական որոշման ռուսերեն թարգմանության պաշտոնական փաստաթուղթը՝ ստորագրված դատավոր Ալիովսաթ Աբասովի կողմից:
Փաստաթղթում անմիջապես աչքի են զարնում ռուսերենի քերականական կոպտագույն սխալները: Ինքը՝ Լապշինը, թողել է հետևյալ գրառումը. «Ցնցող անգրագիտություն. գիտեին էլ, որ բոլոր փաստաթղթերը հայտնվելու են համացանցում և դրանց հասարակական գնահատական է տրվելու: Հասկանում եմ, որ Ադրբեջանում ակտիվորեն արմատախիլ են անում ռուսերենը, սակայն չէ՞ր կարելի պաշտոնական փաստաթղթի համար մասնագետ գտնել: Կամ գոնե օգտվել բառարանից»:
Նամակը ներկայացնում ենք ստորև.