Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում կվերսկվեն «Հայոց լեզվի» դասընթացները։
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են տնտեսագիտական համալսարանից, դասընթացների նպատակն այն է, որպեսզի հայերեն ուսումնասիրողները պարբերաբար հետևեն հայկական լրատվամիջոցների հրապարակումներին, պատրաստեն վերլուծական նյութեր, հայերեն աղբյուրներից ավելի ամբողջական տեղեկատվություն ստանան Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և ապագա վիճակի վերաբերյալ, ինչպես հանդես գան գիտական հոդվածներով՝ այդ ամենը ներկայացնելով համաշխարհային հանրությանը։
Նշվում է, որ դասընթացները կսկսվեն այս հոկտեմբերից։