ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել աշխատանքի:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության գիշերը, բազմաթիվ ցուցարարներ դուրս եկան փողոց, կառավարության և ԱԺ  գույքը վնասելուց բացի, նրանք ծեծի ենթարկեցին այդ պահին փողոցում հայտնված Արարատ Միրզոյանին։ Նրա հետ էին նաև երեխան ու թիկնապահները:

Հետագայում հաղորդեցին, որ հարձակման մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել և ձերբակալվել են: