ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Վահան Հունանյանը դեկտեմբերի 2-ին ազատվել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։