«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի հսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվել է պաշտոնից։ Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են, որ Ասատրյանը չի ազատվել այլ պաշտոնի նշանակվելու համար, այլ նրա պաշտոնավարման կարճ ժամկետում իր ղեկավարած ոլորտում իրավապահները որոշակի բացահայտումներ են արել։
Ասատրյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմներից է, ինչի արդյունքում էլ նշանակվեց քաղաքապետարանի այս՝ ամենահետաքրքիր համարվող պաշտոններից մեկում դեռ անցյալ տարվա հունիսին: Նա ավելի վաղ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը, ապա քաղաքաշինության եւ հողի հսկողության վարչության պետի ԺՊ նշանակվեց, իսկ ընտրություններից հետո' պետ։ Քաղաքապետարանում կարծում են, որ այլ պաշտոնանկություններ էլ կլինեն»: