Hraparak.am-ը  գրել է.

Բագրատ Սրբազանը այս տարի խառնել է իշխանության խաղաթղթերը, ավանդույթի համաձայն իշխանականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 28-ին չայցելեցին Սարդարապատի հուշահամալիր, Փաշինյանը նեղ կազմով նախագահականում է նշում Հանրապետության օրը՝ կոչումներ եւ մեդալներ շնորհելով հող հանձնող բանակի զինվորականներին եւ ցուցարարներ ջարդող ոստիկանության պաշտոնյաներին, իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր «շրջապատի» հետ Ապարան է այցելել՝ Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիր։ Այնտեղ են տեղական իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ բոլոր իշխանություններին ծառայած գործարար Լֆիկը՝ Սամվել Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Սրբազանը եւ շարժման աջակիցները գիշերել են Սարդարապատում։