«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները եւ «Քաղպայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանի որդեգրած մարտավարությունը մտահոգություններ են առաջացրել նաեւ իշխանության ներսում։ ՔՊ ֆրակցիայի մեր աղբյուրը պատմեց, որ մտահոգ կուսակցականներով արդեն քանիցս այդ թեմայով զրուցել են վարչապետ Փաշինյանի հետ՝ ասելով, որ Ավինյանի հաշվարկը չի աշխատի Երեւանում, որ նա բավարար ռեյտինգ չունի, եւ նրանով հաղթելը շատ բարդ կլինի։
Բանն այն է, որ Ավինյանը, կարելի է ասել, բացարձակ չի աշխատում իշխանության կայուն էլեկտորատի՝ պողոսների հետ, եւ հույսը դրել է թաղային հեղինակությունների «տասովկաների» վրա, ինչը, ըստ որոշ ՔՊ-ականների, չաշխատող մեխանիզմ է»: