Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարութուն է տարածել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն:
«Մեր անձնակազմը եւ մեր մեքենաները զբաղվում են բացառապես իրենց լիազորություններից բխող գործունեությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ, և պարզաբանման համար դիմել Երևանի քաղաքապետին, առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետին և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենին: