«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեսյբուքյան գրառում է արել․
«Տեր-Պետրոսյանն այսօր իր օլիմպիական «բարձունքից» նորից սկսել է դասեր տալ բոլորին ու սոկրատեսյան հանգստությամբ խելք սովորեցնել բոլորին ու զգուշացումներ անել համայն Հայությանը։
Իրականում, բախումների մասին «անհանգստանալով», նա պաշտպանության փեշի տակ է առնում հոգեզավակ Նիկոլին, որը կորցրել է հանրային աջակցության բոլոր սահմանները։ Տեր-Պետրոսյանը միայնակ Նիկոլին հակադրում է «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով հանրային լայն շրջանակներին։ ՈՒ հատկանշական է՝ Տեր-Պետրոսյանն իբրեւ հանրային հակամարտության օրինակ նշում է «Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին»։ Հավատա՞նք մեր աչքերին։
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ արյունալի հակամարտության օրինակ մոռանում է հիշատակել 2008 թվականի մարտի 1-ը։ ՄԱՐՏԻ 1-Ը։ 10 ԶՈՀԸ։ Թե՞ ինքնահռչակ «պապիկը» մոռացել է դա։ Նա պարզապես, վերջին անգամ փորձում է տարանջատվել իր հոգեզավակ Նիկոլից, Նիկոլի արյունարբու առայժմ իրավական գնահատականներ չստացած «ենթադրյալ» գործողություններից։ Առնվազն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի չկայացած լրագրող-վարչապետի արյան մարմաջի մասին, քանի որ մարտի 1-ի «շահառուն» է եղել։ Չապացուցված՝ կազմակերպիչն ու հոգեւոր հայրը։
Ինքնամաքրման փորձում, այսօր Տեր-Պետրոսյանն ամեն դեպքում փորձել է տողատակում զգուշացնել հանրությանն ու հեռավորություն պահել իշխանության հնարավոր անսիրտ գործողություններից, արձանագրելով, որ «թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»: Քանի՞ հոդված էլ գրվի Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլի 2008 թվականի մարտմեկյան արյան գինարբուքի մասին։ Ոչ մեկի։ ՈՒ այսօր էլ Տեր-Պետրոսյանի կողմից արյունոտ հոգեզավակին փրկելու փորձերում հնարավոր արյան շիթերը նրա վրա են ցայտելու։ ՀԱՍՏԱՏ։ Եթե նիկոլին ետ չպահեն ու չհամոզեն նահանջել, զիջել, գտնել արդարացում ու ԼՈՒԾՈՒՄ։
Հուսամ, այս անգամ Նիկոլին դա անելու քայլը Աննան չի արգելակի, լուծման բանալին կգտնի։ (Թիմակիցների մասին չեմ խոսում, առնետների գործը ինքնափրկության անհաջող փորձերն են)։ Կնոջ բնազդը, ընտանիքի մոր, ինքնապաշտպանական, կանացիության գործոնը կգերիշխի։ Հանուն հայության, Հայաստանի, իր ընտանիքի հոգու ու ֆիզիկական փրկության։ Այս անգամ կհասկանան, որ «պապիկի» հոգը չեն ընտանիքն ու ընտանիքի անդամները»։
Բախումների մասին «անհանգստանալով»՝ Տեր–Պետրոսյանն իր պաշտպանության փեշի տակ է առնում հոգեզավակ Նիկոլին. Գեղամ Մանուկյան
23:43 - 6.Դեկտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
18/03/21 15:44
Բաղրամյանը բացելու մասին որևէ խոսք չկա. «Հայրենիքի փրկության շարժումը» հանդես կգա հայտարարությամբ. Գեղամ Մանուկյան
12/12/20 00:45
Նիկոլը չի էլ հասկանում, որ ողջ ոստիկանատունն այսօր կիսաձայն խոսում էր նրա օր առաջ հեռանալու անհրաժեշտության մասին․ Գեղամ Մանուկյան
25/07/24 14:55
Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ ԱԺ պատգամավորների համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
02/07/24 11:29
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները կընդլայնվեն. Գեղամ Գևորգյան
02/07/24 11:22
Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է գործունեությունը
13/06/24 14:00
Ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան