1988 թվականի, դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը թողեց անջնջելի հետք մեր հիշողություններում, այն դրոշմվեց որպես վշտի ու կորստյան օր:

Հավերժ խոնարհում այդ չարագուշակ օրը զոհ գնացած մեր հայրենակիցներին:

Ցավով եմ գիտակցում նաև, որ 32 տարի անց դեռևս կիրառելի է «աղետի գոտի» արտահայտությունը, մենք դեռ չենք կարողացել տնավեր մնացած մեր հայրենակիցների խնդիրները լուծել, սա է նաև մեր մեծագույն ողբերգություններից մեկը, ցավոք, երկրաշարժի ավերակները դեռ տեսանելի են, մարդիկ դեռ սատարման կարիք ունեն:

Քրիստոնեական հավատքը պետք է մեր հայրենակիցներին մղի կրկին վերաիմաստավորելու մեր հոգևոր արժեքները, շենացնելու մեր եկեղեցիներն ու քաղաքները, բարեկեցության, զարգացման ու հզորացման ճանապարհով վերջնականապես շրջելու երկրաշարժի էջը:

Աստված պահապան մեր հայ ժողովրդին:

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան