Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։
Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել սրբազանը, անդրադառնալով հարցին, թե ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ասել էր. «Ես չեմ ուզել իր ներկայությամբ հոգեհանգստյան կարգ կատարել, և դա ցանկացած հոգևորականի իրավունքն է։ Հոգևորականը պարտավորված չէ որևէ տեղ որևէ կարգ մատուցել՝ որևէ մեկի ցանկությամբ»: