«Վարչապետը որեիցէ մեկի հարցազրույցը մեկնաբանելու ոչ կարիք, ոչ անհրաժեշտություն չի տեսնում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով կայքի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արդյո՞ք արձագանքել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի՝ Armnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հրապարակում եղավ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը իշխանական ԶԼՄ-ներից մեկին պատրաստվում է հարցազրույց տալ։
«Եթե որևէ հարցազրույց լինի, ապա այդ հարցազրույցին դուք կարող եք ծանոթանալ որևէ մեկ հեռուստաալիքի, կամ օնլայն հարթակում»,- ասել է խոսնակը, հավելելով, որ քանի դեռ որևէ հարցազրույց պլանավորված չէ, չի կարող ասել երբ է այն պլանավորվում և ինչ թեմաներով։ Ըստ Գևորգյանի իրենք չեն որոշում հարցազրույցի թեման։