«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմական դրության սահմանափակումների ցանկից հավաքների սահմանափակումը հանելու իմաստը ոչ թե ընդդիմության հանրահավաքների առաջ կանաչ լույս վառելն էր, այլ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը՝ հանրահավաք անցկացնել եւ ապացուցել, որ ինքը դեռեւս վայելում է հանրային վստահություն եւ կարող է ավելի մեծ միտինգ անել, քան ընդդիմադիր 17 ուժերն են անում։

Նրա հանձնարարությամբ օրերս ԱԱԾ-ն փակ հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե որքան մարդ կամովին կներկայանա Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն զեկուցել է, որ արդյունքը մխիթարական չէ՝ շատ քիչ կլինի մասնակիցների թիվը։

Մեզ ասացին, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պարզել, թե վարչական ռեսուրսի միջոցով ինչքան մարդ կկարողանան բերել հանրահավաքի։

Հիմա սպասում է այդ տվյալները ստանալուն, որ որոշի՝ անե՞լ հանրահավաք, թե՞ բավարարվել «լայվերով»։