Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը դատապարտել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելու հանգամանքը: Այս մասին Հուսակոսը գրել է «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ երկրի վարչապետն այդ քայլով դարձյալ կանգնեց դիկտատորի կողքին:

«Սա տխուր օր է հայ ժողովրդի համար: Նրանց լքեց Ջասթին Թրյուդոն, որը դարձյալ կանգնեց դիկտատորի կողքին: Առավել ցավալի է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ և երես թեքեցին հայ համայնքից»,- գրել է Հուսակոսը:

Սենատորն իր գրառումն ավարտել է «Ճանաչի՛ր Արցախը» հեշթեգով: