Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ոչ էլ Ֆրանսիային: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:
«Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ոչ էլ Ֆրանսիային, ո՛չ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային: Սա Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունը չէ, սա Հայաստանի քաղաքականությունը չէ, սա մեր գործընկերների քաղաքականությունը չէ»,- ասել է նա' մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձեւի ընդունումը: