Թուրքիան չի գնի հակակորոնավիրուսային ռուսական պատվաստանյութը, քանի որ այն չի համապատասխանում անհրաժեշտ լաբորատոր պրակտիկայի, հայտարարել է երկրի Առողջապահության նախարար Ֆահրեթին Խոջան:
«Խնդիրն այն է, որ ռուսական պատվաստանյութը չի համապատասխանում GLP-ին՝ լաբորատոր անհրաժեշտ պրակտիկային, ուստի այն դուրս է մնացել մեր հետաքրքրությունների շրջանակից»,- հայտարարել է Թուրքիայի Առողջապահության նախարարը: