Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայորդիներ,
Հետևեք, թե ինչ է կատարվում այսօր Բաքվում, լսեք Էրդողանի և Ալիևի խոսքերը հայության և Հայաստանի մասին...:
Լինենք արթուն, միակամ և խոհեմ' հեռու մնալով ներքին առճակատումից ու անհանդուրժողականություն առաջացնող մոտեցումներից: Սա է մեզ դեպի հաղթանակ առաջնորդող ճամփան»։