Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Անթիլիասից տարածած տեսաուղերձում Արամ Ա-ն հայտարարել է, որ պետք է մերժել օրահասական պայմաններով ստորագրված փաստաթուղթը: Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը՝ բոլորս, պետք է միասնաբար թույլ չտանք, որ մեր հայրենիքի անկախությունն ու ազգի արժանապտվությունը վտանգվեն աշխարհաքաղաքական շահերի ու պանթուրանական ջարդարար ծրագրերի պատճառով, տեսաուղերձում ասել է վեհափառը:

«Ներկա պահը մեր ազգի համար ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը դիմագրավեց թշնամու բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին:

Պատերազմը չէ ավարտված՝ լինենք զգոն և իրատես: Հայաստանն ու Արցախը վտանգված են՝ իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով: Մեզ շրջապատող պայմաններն ու շահերը ի նպաստ մեզ չեն, փաստորեն առանձին ենք՝ զգացական պոռթկումներից անդին: