Բազմիցս ասել, հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանն ու Արցախը դատապարտված չեն։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Սա մեր պատմության վերջին էջը չէ։ Ավելին, մենք շատ ավելի վատ վիճակներից ենք ելքեր գտել և ոտքի կանգնել։ Վստահ եմ՝ այս դժվարություններն էլ կհաղթահարենք։ Պարզապես գործել է պետք։ Ճիշտ քաղաքականություն մշակել և առաջ գնալ»,- գրել է նա։