Երևանում Ֆրանսիայի հրապարակից երկու քաղաքացի' տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,-հայտնում է Դանիելյանը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր ճանապարհները և կաթվածահար անել երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողներն ազատել են ճանապարհը ցուցարարներից: