Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի թաղից։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարի թաղի 28 փողոցից։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: