![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/236801.png&w=300&h=200&mt=1607702851)
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորական է համարում նաև Ռուսաստանի Դաշնության համար: Այս մասին Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:
«Շքերթները, որոնք անցկացվում են, հանդիսանում են վիրավորական և նսեմացնելու փորձ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, այդ պատճառով, այն, ինչ հնչել է այդ շքերթի ընթացքում, մասնավորապես Ադրբեջանի նախագահի հղումները և համեմատությունները Մեծ հայրենական պատերազմի ու Ղարաբաղի պատերազմի հետ, ֆաշիզմի դեմ պայքարի ու Ղարաբաղում իրականացված գործողության համեմատությունները, սրբապղծություն են, սուտ են և արժանի են ամեն տեսակի դատապարտման»,- ասաց Զատուլինը: