Ազգային անվտանգության ծառայությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։

«Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է», – Aysor.am-ին հաղորդել են ԱԱԾ-ից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է, այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված», - հայտնել են ԱԱԾ-ից։