Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, որը պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները: Այս մասին, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն՝ անդրադառնալով Բաքի զորահանդեսում Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հնչեցրած հայտարարություններին, որոնցով ռազմատենչ հավակնություններ են արտահայտվել ՀՀ տարածքի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից:
«Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Երևանը, Սևանն ու Զանգեզուրը «Ադրբեջանի պատմական հողերն են»: Կուզեի իմանալ՝ ինչ եք մտածում այդ մասին: Անկեղծորեն հույս ունեմ, որ Ձեր գործողությունները, կամ, ավելի ճիշտ, անգործությունը ՀՀ սահմանները պաշտպանելու հարցում չեն նշանակում, որ Դուք համամիտ եք նրա հետ այդ հարցում:
Ալիևն ու Էրդողանը, որոնց ռազմական հանցագործությունները, չգիտես՝ ինչու, առիթ չեն դարձել Ձեզ համար միջազգային ատյաններ հայցեր ներկայացնելու համար թե՛ բուն հանցանքների, թե՛ հայկական կողմին հասցված նյութական վնասների առնչությամբ, որոնք, ըստ որոշ գնահատականների, հասնում են շուրջ 100 մլրդ դոլարի:
Սա Ձեզ չի՞ անհանգստացնում: Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, պետության, որի պետական սահմանները տեղ-տեղ պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները, աշխարհազորայինները կամ տեղում գտնվող անվտանգության աշխատակիցները: Եվ դա տեղի է ունենում պետական կառույցների կողմից ճշմարիտ տեղեկատվության իսպառ բացակայության պայմաններում:
Պարո՛ն Փաշինյան, հասկանում ենք, թե ինչու են անհրաժեշտ եղել տասնյակ ուժայիններ Ձեզ Ձեր իսկ ժողովրդից պաշտպանելու, Ձեր պաշտպանությունն ու անհատական անվտանգությունն ապահովելու համար:
Չե՞ք ուզում բացատրել, թե ինչու այդպիսի պաշտպանություն չի ցուցաբերվում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ադրբեջանական ոտնձգություններից: Դուք անձամբ ինքնամեկուսացել եք երկրի ու հայ ժողովրդի համար ճակատագրական հարցերի որոշումից, մինչդեռ իրավիճակը խորանում է ամեն օր. կառավարչական քաոս, բնակչության անվտանգության և ՀՀ պետական սահմանների անձեռնմխելիության երաշխիքների բացակայություն:
Ցավոք, Ձեր՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող մի շարք քայլերի արդյունքը Արցախի և նրա շուրջ սահմանների անարդարացի վերափոխումն է՝ յոթ շրջանի կորստով, Արցախի բուն տարածքի մի մաս հանձմամբ, ՀՀ-ի հետ սահմանների ճշգրտման գործում խառնաշփոթով հանդերձ: Ձեր գործողությունների արդյունքում տարածաշրջանում հաստատվում է ոչ թե խաղաղ համագոյակցություն ու բարգավաճում, որը Դուք և Ալիևը ակնարկում եք, այլ երկու ժողովուրդների միջև նոր պատերազմի օրակարգ է ձևավորվում, քանի որ Ձեր ստորագրած փաստաթղթի հետևանքով անպաշտպան են մնացել հայ ժողովրդի օրինական իրավունքները: Նույն այն ժողովրդի, որի անվան տակ սովոր եք թաքնվել: Բայց այդ ժողովուրդն այսօր հույսով և հավատով նայում է ոչ թե Ձեզ, այլ Ռուսաստանի նախագահին և օգնության խնդրանքով ոչ թե Ձեզ, այլ կրկին Ռուսաստանի նախագահին դիմում:
Իսկ Ձեզնից և Ձեր կառավարությունից մեր ժողովուրդը այս և այլ հարցերի առնչությամբ գործուն քայլերի է սպասում»,- ասված է Ա