Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ այդ օրը նաև հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, կլինեն հիշատակի այլ միջոցառումներ. «Այդ օրվա դրությամբ հավանական է, որ մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումն այլևս չի կարելի հետաձգել»: