Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)' «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։
Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել է ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: