Ձեր հարցից այնպիսի տպավորություն է, որ ամբողջ Լոռու մարզն է վարչապետի հրաժարականը պահանջել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում իր պաշտոնավարումը Լոռու մարզում, երբ այնտեղ պահանջում են վարչապետի հրաժարականը։
«Նման բան գոյություն չունի, վարչապետի հրաժարականը պահանջողները մոտավորապես 15-20 հոգի էին»,-ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե, ըստ նրա, Երևանում քանի՞ հոգի են պահանջում վարչապետի հրաժարականը, Խաչատրյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, մոտավորապես մի 500 հոգի»։