Եվրամիության ղեկավար Ժոզեֆ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն դա կազմակերպելը հնարավոր չի եղել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ' այս մասին գործիչն ասել է հինգշաբթի՝ Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին ժամանելուն պես:
«Քանի որ ինձ հետ կապի մեջ են եղել երկու նախարարները (Հայաստանի և Ադրբեջանի), մենք փորձել ենք եռակողմ շփում հաստատել՝ Եվրոպական Միություն, Հայաստան, Ադրբեջան ձևաչափով: Դա անհնար է եղել, այդ իսկ պատճառով առանձին հանդիպումներ կանցկացնեմ երկու նախարարների հետ»,- ասել է վերջինս: