Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը... Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Ահա հենց այսպես էլ շարունակելու ենք կորցնել: Մի քանի օր առաջ Արցախի Մեծ թաղեր, Խծաբերդ, Մեծ շեն, Հին շեն, Եղծահող գյուղերի մասին էինք ահազանգում... Մեր հնչեցրած տագնապը խլացվեց այդ տարածաշրջանում գերեվարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Մեծ թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը... Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը...
Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք ... Այսքանից հետո մնում է եզրահանգել, որ «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում... Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ...»,- գրել է նա։