Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:
Mediaport-ը, մասնավորապես, գրում է.
«Ըստ էության, ռուս սահմանապահների և ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի մասնակցության:
Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող երկրորդ փաստաթուղթն է, որով զիջվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Հավելենք, որ կառավարության անդամներից մի քանիսը դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, բայց Փաշինյանը պնդել է՝ հասկացնել տալով, որ սա է իր իշխանությունը երկարաձգելու ձևը:
@Mediaport-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից սակայն՝ ապարդյուն»: